Պատմություն

  • {

    2016

    «Արարատցեմենտ» ՓԲԸ-ն ներկայումս աշխատում է տեղական հումքի բազայով և այլ երկրներից հումք ներկրելու անհրաժեշտություն չունի: Նոր տեխնոլոգիական գծի շինարարության համար «Յուժգիպրոցեմենտ» նախագծային ինստիտուտի տվյալներով կավի և կրաքարի պաշարները հաշվարկված են մոտ 300 տարվա համար: Արարատի կրաքարը հանդիսանում է լավագույններից մեկն աշխարհում: Այն, իր բարձր որակի շնորհիվ, օգտագործվում է ոչ միայն ցեմենտի արդյունաբերությունում, այլև որպես շինանյութ արտահանվում է Ռուսաստան, ԱՄՆ և այլ եվրոպական զարգացած երկրներ: Որպես ճշգրտող հավելանյութ օգտագործվում են քվարցիտները, քանի որ դրանք հարուստ են ամորֆ սիլիկահողով, որի պարունակությունը կազմում է 40%: Այլ խառնուրդները դրանցում բացակայում են, իսկ սիլիկահողի պարունակությունը հասնում է մինչև 97%: Նախագծային ինստիտուտի տվյալներով այս պաշարները հաշվարկված են 200 տարվա համար:

  • {

    2005

    2005 թվականին նոր սերնդի տեխնիկայով արդիականացվեց հետվառարանային ծխաքաշի շարժաբերի կառավարման հնացած համակարգը: Այս բոլոր միջոցառումների և գործարանի անձնակազմի օպերատիվ աշխատանքի արդյունքում այսօր  «Արարատցեմենտ»-ն արտադրում է բարձրորակ արտադրանք:

  • {

    2003

    Արտադրության արդիականացման և նոր տեխնոլոգիական նվաճումների ներդրման նպատակով 2003 թվականից գործարանի ինժեներատեխնիկական անձնակազմը սերտորեն համագործակցում է առաջատար գիտահետազոտական ինստիտուտների գործընկերների հետ: Նույն թվականին ցեմենտի աղացման արտադրամասում վերականգնվեց և գործարկվեց ՍՄՑ-420 կենտրոնախույս սեպարատորը, որի շնորհիվ ցեմենտի աղացման գործընթացը բաց ցիկլից անցավ փակ ցիկլի:

  • {

    2002

    Գործարանը մասնավորեցվել է 2002 թվականին «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կողմից՝ վերակազմավորվելով «Արարատցեմենտ» փակ բաժնետիրական ընկերության: «Մուլտի Գրուպ»-ը բազմաճյուղ կոնցեռն է՝ կազմված մի շարք ձեռնարկություններից. չափիչ սարքերի գործարան, «Կոտայք» գարեջրի գործարան, Երեւանի քիմիադեղագործական ֆիրմա, կահույքի խանութների «ՄԵԿ» ցանց, «Ավիասերվիս» ընկերություն, բենզալցակայանների ցանց, «Մուլտի Սթոուն» քարի արդյունաբերական մշակման ընկերություն, Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատը և այլն:

     Մասնավորեցումից հետո «Արարատցեմենտ» գործարանի հիմնական խնդիրը վառարանային ագրեգատի արտադրողականությունը մինչև նախագծային հզորություն  բարձրացնելն էր և արտադրանքի տեսականու ավելացումը: Այս նպատակով մշակվեց և իրականացվեց միջոցառումների մի ամբողջ շարք հումքային բաղադրամասերի ճշգրիտ դոզավորման և հոմոգենացման, բարձրորակ և համասեռ հումքի կիրառության ուղղություններով: Լուծվեցին կարևոր էկոլոգիական հարցեր:

  • {

    2001

    2001 թվականին Հայաստանի հանրապետության առևտրի և արդյունաբերության նախարարի №-177 հրամանով վերանվանվում է «Արարատցեմենտ» բաց բաժնետիրական ընկերություն:

  • {

    1995

    1995 թվականին արդյունաբերության նախարարության  №-127 հրամանով «Արարատի ցեմենտի-շիֆերի կոմբինատը» վերանվանվում է «Արարատի ցեմենտի կոմբինատ», իսկ 1998 թվականին այն վերակազմավորվում է «Արարատցեմենտ» պետական փակ բաժնետիրական ընկերության:

  • {

    1989

         «Արարատի ցեմենտի-շիֆերի կոմբինատի» վերակառուցումը կատարվել է ԽՍՀՄ կառավարության №-1217 կարգադրությամբ, կոմբինատի վերակառուցման նախագծի հիմքում դրվել են ԽՍՀՄ շինանյութերի արդյունաբերության նախարարության №-28-125-/83 արձանագրության հիմնավորումները