Ցեմենտի արդյունաբերություն

Ցեմենտի արդյունաբերություն

Ցեմենտի արդյունաբերությունը, հանդիսանալով շինանյութերի արդյունաբերության առաջատար ճյուղերից մեկը, ներառում է տարատեսակ ցեմենտների արտադրություն. պորտլանդցեմենտ, խարամային պորտլանդցեմենտ, պուզոլանային պորտլանդցեմենտ, հատուկ ցեմենտներ (դեկորատիվ, տամպոնաժային, կավահողային, սուլաֆատակայուն, հիդրոտեխնիկական կառույցների ցեմենտ, արագ ամրացող ցեմենտ և այլն): Համարվելով հիմնական կապակցող նյութ, ցեմենտը լայնորեն կիրառվում է ժողովրդական տնտեսությունում, հիմնականում բետոնի, երկաթբետոնի, շինարարական լուծույթների արտադրությունում, ինչպես նաև ասբոցեմենտի, նավթարդյունահանման և   արդյունաբերության այլ ոլորտներում:

Ցեմենտի արտադրության չոր եղանակ

Ցեմենտի արտադրության չոր եղանակ

  Պայթեցումից հետո փխրեցված հումքը հանքավայրից ավտոտրանսպորտով տեղափոխվում է հումքի նախապատրաստման արտադրամաս, որտեղ կատարվում է նախնական դոզավորում, մանրացում, համասեռացում և պահեստավորում: Մանրացված հումքը տեղափոխվում է չափավորման հանգույց և բաղադրամասերի հետ միաժամանակ, դոզատորների միջոցով, չափավորվում և ուղարկվում է փակ ցիկլով աշխատող հումքաղացներ: Հումքաղացներում հումքը միաժամանակ չորացվում և մանրացվում է, որից հետո ուղարկվում է միջինացման բարձր գործակից ունեցող խառնման աշտարակներ:

Ցեմենտի արտադրության չոր եղանակ

Ցեմենտի արտադրության չոր եղանակ

Կիզման համար անհրաժեշտ քիմական բաղադրակազմով ստացված հումքալյուրը տեղափոխվում է ծախսման աշտարակներ, որտեղ տեղի է ունենում լրացուցիչ միջինացում: Կլինկերի կիզումը կատարվում է 4,5x80 մ պտտվող վառարանում, որը հագեցած է ցիկլոնային ջերմափոխանակիչներով և ռեակտոր-դեկարբոնիզատորով: Պատրաստի կլինկերը սառնարանում հովացվելուց հետո տեղափոխվում կլինկերի աշտարակներ: Կլինկերը և հավելանյութերը դոզատորների ճշգրիտ աշխատանքի միջոցով չափավորվում և տեղափոխվում են ցեմենտի աղացներ, որտեղ փակ ցիկլով աշխատող կենտրոնախույս սեպարատորների օգնությամբ տեղի է ունենում ցեմենտի աղացում՝ ապահովելով արտադրանքի բարձր որակ:  Ցեմենտը սպառողներին առաքվում է ինչպես ավտոմոբիլային այնպես էլ երկաթուղային տրանսպորտով:

Օրենսդրություն